Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:23

Փորձագետը կանխատեսել է արցախահայության զանգվածային արտագաղթ

Փորձագետը կանխատեսել է արցախահայության զանգվածային արտագաղթ

Ուժերի ներկայիս դասավորվածությունը և Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հուշում են, որ Բաքուն աստիճանաբար ընդլայնել է իր վերահսկողության գոտին Ղարաբաղում, իսկ Արցախից վերջնական հրաժարումն ամենաիրատեսական տարբերակ է դարձնում ղարաբաղցի հայերի զանգվածային արտագաղթը։ Իրադարձությունների նման ընթացք է կանխատեսել Carnegie Endowment for International Peace-ի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը։

«Ղարաբաղում կմնան միայն ծերերը, որոնք այնքան ամուր են կապված իրենց տներին, որ անտարբեր են շրջապատում կատարվող ամեն ինչի նկատմամբ։ Նման մարդիկ չեն մասնակցում քաղաքական կյանքին և խնդիրներ չեն ստեղծում իշխանությունների համար»,- կարծում է Կրիվոշեևը։

Նրա խոսքով՝ նման սցենարն, անշուշտ, կզայրացնի հայ հասարակությանը։ Խոսքը ոչ միայն ազգային հպարտության մասին է, այլև առօրյա դժվարությունների՝ հեշտ չի լինի երեք միլիոնից պակաս Հայաստանում տեղավորել Ղարաբաղից մոտ 100 հազար գաղթականի։ Բայց այս խնդիրները ոչինչ են սահմանի երկայնքով պատերազմի սպառնալիքի համեմատ:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի ազդեցության գոտու ընդլայնման մասին է վկայում այն ​​փաստը, որ Հայաստանը Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, որն այդ երկիրն սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, ոչ մի հետևանք չի ունեցել Ադրբեջանի համար (Այս բոլոր ամիսներին Բաքվում պնդում են, որ իրենց կողմից շրջափակում չի եղել):

Լաչինի միջանցքի արգելափակումից հետո ադրբեջանական անցակետի ստեղծումը չճանաչված Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ տանող գլխավոր ճանապարհին ժամանակի հարց էր։ «Դա տեղի է ունեցել ապրիլի 23-ին, ռուս խաղաղապահները չեն միջամտել, թեև նրանք, 2020 թվականի եռակողմ համաձայնագրերի համաձայն, պետք է վերահսկեն Լաչինի միջանցքը»,- հավելել է նա։

Կրիվոշեևի խոսքով՝ անցակետի հայտնվելը բազմաթիվ նոր և անլուծելի հարցեր է դնում հայկական կողմի համար։ Ի՞նչ փաստաթղթեր են պահանջելու ադրբեջանցի սահմանապահները ճանապարհորդելու համար, կարո՞ղ են ձերբակալել «կասկածելի տեսք ունեցող» հայերին, միթե չի ստացվի, որ բաց է միայն մուտքը Հայաստան, իսկ Ղարաբաղ վերադառնալու «հիմքեր» չկան։

«Ըստ ամենայնի, այս հարցերի պատասխանները կախված են նրանից, թե արդյոք հայերը կհամակերպվե՞ն նոր իրականության հետ։ Առայժմ կարծես թե այս փուլն է։ Երևանը հասկացել է, որ ո՛չ զանգվածային բողոքի ցույցերը, ո՛չ միջազգային գործընկերները, որոնք միայն և կարող են «անհանգստություն հայտնել», չեն ազդի Ղարաբաղի ճակատագրի վրա»,- ասել է փորձագետը։

Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների վերաբերյալ փորձագետը հիշեցնում է, որ մինչ այժմ բանակցություններին միջնորդում էին ռուս խաղաղապահները, սակայն ադրբեջանցիներն ակնհայտորեն մտադիր են կողմերին տանել իրենց տարածք և դեմ առ դեմ խոսել։ Ընդհանուր առմամբ, Երևանը համաձայն է, որ Ղարաբաղի հայերն իրենք պետք է պայմանավորվեն իրենց ապագայի շուրջ. սա և՛ զիջում է Բաքվին, և՛ հրաժարում ավելորդ պատասխանատվությունից։

«Սակայն ի՞նչ է սպասվում արցախահայությանը․ դատելով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից՝ նրանք պատրաստվում են հայերին վերաբերվել այնպես, ինչպես մյուս ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, լեզգիներին, թաթարերին։ Ղարաբաղում մնացած հայերը կբախվեն նոր դաժան իրականության։ Եվ, միգուցե, ի վերջո նրանք որոշեն տեղափոխվել Հայաստան»,- նշում է փորձագետը։

Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության մասին՝ Կրիվոշեևը  նշել է, որ Երևանը հույս ուներ, որ եվրոպացիները կարձանագրեն Ադրբեջանի ներխուժումը և հստակ կնշեն իրենց զեկույցում, սակայն երբ կրակոցներն սկսվեցին, եվրոպացի դիտորդները տեղում չէին, և զեկույցը դուրս եկավ հնարավորինս անատամ։

«Միայն ասվում էր, որ «սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ. սահմանը, կողմերը պետք է հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորության վրա»: Երևանում հիասթափությունն այնպիսին էր, որ Փաշինյանը կրկին խոսեց սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու իր պատրաստակամության մասին»,- ասում է փորձագետը։

Կրիվոշեևի կարծիքով՝ Երևանը մտավախություն ունի, որ սահմանին լարվածությունը կարող է շարունակվել նույնիսկ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։ «Դեպրեսիվ փուլում Երևանը կխոսի Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացման և նրա հետ տնտեսական հետագա մերձեցման մասին։ Նույն շարքում կտեղավորվեն նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման մասին հայտարարությունները»,- նշում է փորձագետը

Կրիվոշեևն իր վերլուծությունն ավարտում է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին կանխատեսմամբ՝ նշելով, որ խոսակցության հիմնական թեման՝ Ղարաբաղը, կվերանա, և հայերի մեծամասնության համար Կրեմլը կդառնա անվստահելի դաշնակից։

Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+