Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:58

Տեղ-Կոռնիձոր հատվածներում բնակիչները կանխել են ադրբեջանական առաջխաղացումները. Քոչարյան

Տեղ-Կոռնիձոր հատվածներում բնակիչները կանխել են ադրբեջանական առաջխաղացումները. Քոչարյան

Ադրբեջանական կողմը Տեղ-Կոռնիձոր  հատվածներում փորձել է խախտել սահմանը, բայց գյուղի բնակիչները կարողացել են առանց բանակի միջամտության կանխել նրան ցանկությունները։ Այս մասին «Հանրային» հ/ը հետ զրույցում նշել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

«Այսինքն նաև մեր գյուղի բնակիչներն իրենք էլ իրենց ուժերով կարողանում են իրենց իրավունքները տվյալ տարածքների նկատմամբ իրացնել։ Պաշտոնական մեր կառույցները՝ թե՛ սահմանապահ զորքերը, թե՛ բանակի հակահետախուզությունը երեկվա դրությամբ ունեին արձնագրված իրողություններ, որոնց վերաբերյալ վաղը կունենաք հստակ տեղեկատվությունը, որը կարձանագրի բարենպաստ իրավիճակ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է տեր լինենք այն ամենին, ինչը մերն է»,-նշել է նա։

Հարցին, արդյո՞ք ԱԱԾ-ի կողմից միջդիրքային տարածքներում տեղի ունեցած խախտումների արձանագրումից հետո դիրքային բարելավումներ եղել են, թե ոչ, Քոչարյանը դժվարացավ պատասխանել։ «Միջդիրքային հարցերը անընդհատ հրմշտոցի խնդիրներ են լինելու։ Ըստ  հաղորդագրության՝ երկու օր առաջ նրանք մոտ 100-150 մետր առաջ են տեղակայվել մեր ինքնիշխան տարածքում։ Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ այդ առաջխաղացումը կանխվել է  և նրանք պետք է գնան ելման դիրքեր»,-նշել է Քոչարյանը։

Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում է, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+