Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:39

Պետք է լուծում գտնենք. Լաչինի միջանցքի փակումը ԼՂ հակամարտության չկարգավորվածության հետևանք է. Մարուքյան

Պետք է լուծում գտնենք. Լաչինի միջանցքի փակումը ԼՂ հակամարտության չկարգավորվածության հետևանք է. Մարուքյան

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակված մնալը ԼՂ հակամարտության չկարգավորված հետևանք են։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Ադրբեջանցիներն ամեն առիթ փնտրելու են, որպեսզի ԼՂ ժողովրդին ահաբեկեն և մարդիկ դուրս գան այնտեղից։ Իրենց ստրատեգիան այն է, որ ստանան տարածք՝ առանց մարդկանց», — նշեց Մարուքյանը։ Պաշտոնյաի խոսքով Ադրբեջանը «խելացի ուժ է» կիրառում՝ փորձելով տարբեր կազմակերպությունների ներգրավվել խնդիրների լուծման մեջ։ Ադրբեջանը, Մարուքյանի խոսքով, հնարավոր մոնիթորինգի պարագայում հայտարարելու է, որ խախտումով են շահագործվում այդ հանքերը։

Ըստ Մարուքյանի՝ ճանապարհը բացելը ընդհամենը մի քայլ է, բայց մեզ պետք են լուծումներ։ «Ադրբեջանցիները տարբեր բաներ են ասում, մեկ ասում են՝ արցախցիները մեր քաղաքացիներն են, իրենց հետ կխոսենք, մեկ տարբեր մարդկանց անուններ են տալիս, որոնց հետ պետք է խոսեն, մեկ ասում  են դուք չպետք է ասեք, ում հետ խոսենք, մենք ում հետ կուզենք՝ կխոսենք։ Բայց որքան հասկանում եմ, իրենց համար պրոբլեմը մարդիկ են, որ պետք է գնան այդ տարածքից։ Իրենք էլ այնպիսի պայմաններ են առաջ քաշում, որ մարդիկ չուզենան այդտեղ ապրեն», — նշեց Մարուքյանը։

Մարուքյանի պնդմամբ՝ հայկական կողմը գնում է այն ճանապարհով, որ միջազգային հանրության մասնակցությամբ ստեղծվի որևէ երկխոսության ձևաչափ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+