Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 14-16-ի ցերեկը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 11-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:
Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:
Արցախում դեկտեմբերի 12-ի գիշեը սպասվում է -2-ից +3 աստիճան տաքություն, ցերեկը՝ +6-ից +10 աստիճան տաքություն: Դեկտեմբերի 13-ի գիշերը սպասվում է 0-ից +5 աստիճան տաքություն, ցերեկը՝ +6-ից +10 աստիճան տաքություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







