Ես Սոչիի հանդիպմանն էլ ասել եմ, որ հիմա պատրաստ եմ ստրագրել խաղապահների մանդատների երկարաձգման հարցը, սակայն փոխըմբռնում չի եղել։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս խաղապահների գործունեությանը։
«Տեսականորեն հնարավոր է, որ 2025 թվականից հետո պահանջված չլինի, եթե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների անվտանգության հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն, բայց այդ երաշխիքները պետք է փորձակվեն։ ՌԴ խաղապահնեը առանց նման երաշխիքների հստակ ձևակեպման չեն կարող դուրս գա։ Եթե տեսականորեն նույնիսկ ՌԴ–ն ուզենա կամ որոշի, որ դուրս է գալիս, նա մինչև այդ առաքելության լրացուցիչ երաշխիքներ չստեղծի, չի կարող դուրս գալ»,–ասաց նա և նշեց, որ խաղապահների գործունեության ինքնաբերաբար երկարաձգման մեխանիզմ կա և Ադրբեջանը ինքն է ստորագրել, որ խաղապահների ներկայությունը պահանջված է կայունության և անվտանգության համար։
«ՌԴ դաշնային խորհուրդը ֆիքսել է, որ այնտեղ են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները թույլ չտալու համար, այսինքն սրանով ֆիքսվում է, որ այդ վտանգը կա»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը շարունակելով ասաց, որ եթե Ռուսաստանը կա՛մ ցանկություն, կա՛մ կարողություն չունի ապահովել, նա ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ է և պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհրդին, և ասի, որ ես ֆիքսել եմ այս սպառնալիքը, բայց ես այս սպառնալիքը չեմ կարողանում, կամ չեմ ուզում ինչ –ինչ պատճառներով հասցեագրել, հետևաբար դիմում եմ ՄԱԿ անվտանգության խորհրդին, որ այս հարցը լուծի, որ ես գնում եմ, թող ուրիշ մարդիկ գան և այդ խնդիրը լուծեն։
«Եթե այդ սպառնալիքը, որը հասցեագրվելու համար խաղաղապահները եկել են այնտեղ, վերացված չէ, խաղաղապահ այնտեղ պետք է լինի, չի կարող չլինել և միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այնտեղ խաղաղապահներ տեղակայելու համար։ Ես դա գործնականում հնարավոր չեմ համարում»,–ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







