Թուրքիան ակնկալում է ավարտել սիրիական սահմանի երկայնքով մոտ 30 կմ խորությամբ անվտանգության միջանցքի ստեղծման գործընթացը:
Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԱՄՆ-ն շարունակում է լուրջ սպառազինություն, հանդերձանք մատակարարել Սիրիայի հյուսիսում գտնվող կազմակերպություններին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական: Թուրքիան վճռական է արմատախիլ անել ահաբեկչությունը Իրաքի և Սիրիայի հյուսիսում: Թուրքիան մտադիր չէ որևէ մեկից, այդ թվում՝ ԱՄՆ-ից թույլտվություն ստանալ Սիրիայում հնարավոր նոր գործողություն իրականացնելու համար»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ դա այլևս թույլ չի տա, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները խաբեությամբ ստիպեն իրենց շարքերը մտնել թուրք երեխաներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







