Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:49

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը հայտարարություն է տարածել հայ զինվորի մահվան կապակցությամբ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը հայտարարություն է տարածել հայ զինվորի մահվան կապակցությամբ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը անդրադարձել է մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հրազենային մահացու վիրավորում ստացած հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահվան հետ կապված միջադեպին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԵԱՀԿ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Քորթնի Օստրիանը հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է.

«Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը: Այս ողբերգական մահը, որից հնարավոր էր խուսափել, ընդգծում է ավելի մեծ զսպվածության, վիճելի սահմանային տարածքներում ուժերի միջև միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ներգրավվածության անհրաժեշտությունը՝ բոլոր չլուծված հարցերին համապարփակ կարգավորում տալու համար:

Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացած բոլոր կալանավորների լիակատար ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրի բացահայտման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, մարդասիրական ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննությունը:

Միացյալ Նահանգներն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար:

Միացյալ Նահանգները հետագայում ևս հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելուն»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+