Ուկրաինան համաձայնել է Բելառուսում բանակցել ռուսական պատվիրակության հետ: Ռուսաստանի պատվիրակությունը մեկնում է Գոմել: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտնել է հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը այսօր ժամանել է Բելառուս՝ բանակցելու ուկրաինական կողմի հետ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսում բանակցելու ցանկություն չունեն, բայց պատարստ են ցանկացած այլ երկրում բանակցել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







