Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:43

Ըստ Զոհրաբյանի՝ մի քանի ամիս անց հայկական ոչ մի հետք չի լինելու Արցախում

Ըստ Զոհրաբյանի՝ մի քանի ամիս անց հայկական ոչ մի հետք չի լինելու Արցախում

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-յան իր էջում «Ղազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը» խորագրով գրառմամբ անդրադարձել է Արցախի հայկական մշակութային ժառանգության շուրջ վերջին օրերին առկա քննարկումներին։

«Մինչ հայ քաղաքական կուտոկը զբաղված է Երևան-Ստամբուլ չվերթի էմոցիոնալ շոկաթերապիայով, Ադրբեջանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է, ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով»։

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրառումները կրոնական վայրերի այն տարածքում, որոնք օկուպացվել են 2020թ․ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։

Ըստ Անար Քարիմովի՝ «Այդ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։

Եվ ինչպես ինձ փոխանցեցին Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերները՝ ադրբեջանական վանդալները արդեն իսկ բազմաթիվ գրառումներ մաքրել են Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների և սրբավայրերի վրայից։ Հենց այս պահին հետևողական «քիմմաքրման» է ենթարկվում նաև Ղազանչեցոցը։

Եվ քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը, բոլորը միասին, գտնվում են «աուտիկ ստուպորի» մեջ, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման դեմ աղմուկ է բարձրացրել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ով կոչ է արել ՅՈւՆԵՍԿՕ-ին և համաշխարհային մշակութային ժառանգությամբ զբաղվով մյուս կառույցներին՝ անհապաղ այցելել Արցախի օկուպացված տարածքներ և կանխել մշակութային այս անդառնալի վանդալիզմը։

Մի րոպե անգամ չկասկածեք, որ ընդամենը մի քանի ամիս անց հայկականության ոչ մի հետք այլևս չի լինելու թուրքի կողմից օկուպացված մեր տարածքներում։

Ու ինչպես հիմա ենք մենք հին ալբոմների մեջ փնտրում Ջուղայի խաչքարերի նկարները, որոնք որպես «военный полигон»-ի թիրախներ ոչնչացվեցին, մի քանի ամիս անց ականատեսների հուշերում է միայն մնալու Արցախի եկեղեցիների հայկականությունը։

Ու քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անհապաղ պիտի արձագանքի Կաթողիկոսը, ու միջազգային բոլոր հաթակների թիվ 1 օրակարգը պիտի դարձնենք 21-րդ դարի այս վանդալիզմը»,- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+