Այսօր Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց։
Արցախից տեղահանվածները պահանջում են, որ իրենց փախստականի կարգավիճակ տրամադրվի։
«Մեզ ասում են՝ պետք է վերադառնաք Արցախ, ռուսն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, ո՞նց վերադառնանք։ Այնտեղ տեղափոխված հայն ի՞նչ անի։ Արցախին պետք է կարգավիճակ տրամադրվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լևոն Հայրյանը:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը հաջորդ ցեղասպանությունն է ծնելու։
Նշենք, որ տեղահանված արցախցիները հաճախակի են բողոքի ակցիաներ անում այս կամ այն գերատեսչության մոտ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրները։
Հիշեցնենք, որ Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները հունվարի 27-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Բողոքի ակցիան կազմակերպել են «Հանուն Հադրութի» ու «Շուշիից բռնի տեղահանվածների» ՀԿ-ները:
Արցախի բնակիչները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին նամակ են հանձնել և տեղափոխվել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ բողոքի ակցիան շարունակելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







