ՄԻՊ Արման Թաթոյանն այսօրվա իր զեկույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե հայերի շրջանում արմատավորվել է ադրբեջանաֆոբիան և իսլամաֆոբիան։
«Բա եթե իսլամաֆոբիա կա մեզ մոտ, այդ ինչպես է, որ Ներքին և Վերին Շուշիում մզկիթները պահպանվել էին, իսկ վերին մզկիթն անգամ վերանորոգվել էր։ Իսկ ինչպես կբացատրեն Մեխակավանի, Շուշիի եկեղեցիների պղծումը, այն դեպքում, երբ Բաքվում կա հայկական եկեղեցի, սակայն, ըստ էության, այնտեղ միայն պատերն են հիշեցնում եկեղեցի՝ խաչը հեռացված է»,- նշել է Թաթոյանը։
Ըստ Թաթոյանի՝ այս իսլամաֆոբիան հակասում է այն պատմական ուղուն, որով անցել է հայ ժողովուրդը։
«Մենք ունեցել ենք դեպք, երբ մեր գերի զինվորներին ստիպել էին հանել խաչերը, որոնք ոչնչացրել էին, կամ ստիպել են դավանափոխ լինել»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ սա ուղղորդված քաղաքականություն է իրենց հասարակության ներսում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







