Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 03:03

Հրապարակվել է պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը

Հրապարակվել է պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը

Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Թագուհի Թովմասյանի կարծիքով` համակարգային լուծում փնտրելու ժամանակն է. այն պետք է լինի այնպիսին, որ չտուժեն մասնավոր բանկերը, միաժամանակ հնարավոր լինի օգնել կորուստներ ունեցած ընտանիքներին:

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների` 17 հազար 100 անձանց շուրջ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները:

Նշվել է, որ Ազգային ժողովը 2020 թվականի հոկտեմբերին ընդունել է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվել բանկերին ու վարկային կազմակերպություններին առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ Արցախի կառավարությունը 2021 թվականի մարտին ընդունել է որոշում` վարկային պարտավորությունների փոխհատուցման վերաբերյալ: Ըստ նրա` 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի դեկտեմբերը շուրջ 130 մլրդ դրամի ծրագրեր են իրականցվել, որոնք միտված են եղել Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնմանը: Արսեն Մանուկյանն ընդգծել է, որ Կառավարությունը 2022-ին ևս շարունակելու է աջակցել Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանը:

ՀՀ բանկերի ներկայացուցիչները տվյալներ են ներկայացրել իրենց բանկերի կողմից տրամադրված արտոնությունների վերաբերյալ: Նշվել է, որ դեռևս ամբողջական տեղեկատվություն չկա այն մասին, թե զոհվածներից քանիսն են վարկեր ունեցել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստեղծել աշխատանքային խումբ` Կառավարության, Ազգային ժողովի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+