Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շուտով կհայտարարի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նման որոշումը հստակ ուղերձ է Չինաստանին՝ չզրկելով ամերիկացի մարզիկներին մրցելու հնարավորությունից։ Սպասվում է, որ բոյկոտի մասին կհայտարարվի այս շաբաթ։ Ավելի վաղ Բայդենը հրաժարվել էր պատասխանել այս թեմայով լրագրողների բազմաթիվ հարցերին։
Այս տարվա մայիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ էր արել միջազգային հանրությանը դիվանագիտական բոյկոտ անել Չինաստանում Օլիմպիական խաղերը։ Նրա կարծիքով, աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք է ձեռնպահ մնան մրցումներին մասնակցելուց։ Պատճառը ՉԺՀ-ի կողմից Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում վերագրվող զանգվածային բռնաճնշումներն էին։ Պեկինը կտրականապես մերժում է նման մեղադրանքները։ Միաժամանակ բոյկոտին դեմ է արտահայտվել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն։
XXIV ձմեռային օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







