Անվտանգության նկատառումներով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը տվյալ ճանապարհով դադարեցրել ենք: Այս մասին «Հանրային» հեռուսաընկերությանը տվախ մեկնաբանությունում նշել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիների կողմից իրականացվող անցակետի շինարարությանը։
Ճանապարհը շրջանցելու համար կա այլընտրանք, այս պահին՝ միայն Մեղրիով, սակայն մինչև տարեվերջ շրջանցող այլ ճանապարհներ էլ կլինեն:
«ՀՀ քաղաքացիները, որոնք այս պահին փորձում են այս ճանապարհից օգտվել, զգուշացնոմ ենք, որ փակ է, ու հորդորում ենք օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ Մեղրիից:
Կապան-Ճակատեն ճանապարհին հսկողություն են իրականացնում Հայաստանի սահմանապահ զորքերը, ճանապարհային ոստիկանությունն ու ռուս խաղաղապահները:
Ավտոճանապարհի վրա Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն ճանապարհն անարգել գործում էր: Օրեր առաջ ադրբեջանական կողմն անցակետ դնելու որոշում կայացրեց»,-նշել է Մկրտչյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







