Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:20

Արցախի մասին ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել

Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել 4 անվանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմում «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսորը նշել է, որ փորձում են ֆիլմերի միջոցով աշխարհին ներկայացնել Արցախը, Արցախի պատմությունը. ֆիլմը փառատոններին ներկայացնելը այդ նպատակին հասնելու քայլերից մեկն է։

«Երբ Արցախի մասին պատմող ֆիլմը միաժամանակ 4 մրցանակի է արժանանում միջազզային կինոփառատոնում, շատ ոգևորիչ է։ Արցախի մասին մենք շատ պետք է խոսենք։ Ես և իմ թիմը այդ նպատակով ֆիլմեր ենք ստեղծել նախկինում և այժմ էլ շարունակում ենք խոսել Արցախի և հայոց պատմության կարևոր էջերի մասին՝ նոր նախագծերով, որոնցից է «Վերածնվածը» ֆիլմը։ Այս ճանապահին «Դրախտի դարպասը» ֆիլմի ընդգրկվելը փառատոնի ծրագրում և հաղթելը ցույց են տալիս, որ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու մեր նպատակը հասանելի է, իսկ ուղին՝ ճիշտ, որ այս կերպ մենք կարող ենք աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հանդիսատեսին ներկայացնել մեր պատմության կարևոր էջերը և խնդրակիցը դարձնել Արցախում ապրող ժողովրդի»,- նշեց Ավետիսյանը։

Օնտարիոյի միջազգային կինոփառատոնն այս տարի անց է կացվել հոկտեմբերի 15-24-ը, իսկ արդյունքներն ամփոփվել են հոկտեմբերի 24-ին։

Ընթանում են բանակցություններ ֆիլմի՝ Միացյալ Նահանգների մի քանի խոշոր քաղաքներում սփռման համար։ Բանակցում են Անգլիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Բրյուսելում և այլ երկրներում ֆիլմը ցուցադրելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+