Քարտեզները, որի մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրվածին։ Այո, ես կարծում եմ՝ պետք են այդ քարտեզները, և դա չի նշանակում, որ այդ քարտեզների օրինակներից ՀՀ-ում չկա։
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ օրակարգում կան տարբեր հարցեր, որոնցից մեկը ԼՂ հակամարտության կարգավորումն է։ Մյուս հարցը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատում ու սահմանագծում իրականացնելն է։
«Դելիմիտացիայի համար, այո, պետք է օգտագործվի ԽՍՀՄ քարտեզը։ Թե որ թվականինը, մենք ասել ենք՝ էն քարտեզը, որ իրավական հիմք ունի»,- ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







