Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:08

Պետք է սպասել կառավարության որոշմանը․ Բադասյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Մենք ամեն ինչ անում ենք, որ բեռնափոխադրումները Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի վարորդներն իրականացնեն հնարավորինս հարմարավետ, հավելյալ խնդիրներ չառաջանան, իսկ վերջնական լուծումն ավելի համալիր գործողություն է ենթադրում, որի շուրջ կառավարությունն աշխատում է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ սահմանային իրավիճակը շատ զգայուն է, պարունակում է ազգային անվտանգության հարցեր, հետևաբար անհրաժեշտ է սպասել կառավարության համապատասխան որոշմանը։

Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք մաքսակետ տեղադրել Որոտանի հատվածում, Բադասյանն ասաց, որ ՀՀ-ն իր գործառույթներն իրականացնում է բավարար ենթակառուցվածքների միջոցով, այսինքն՝ մենք կարիք չունենք որևէ տեղ մաքսակետ տեղադրելու։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում՝ Որոտան գյուղի մոտ, բերման էր ենթարկել երկու իրանցի վարորդների: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, ադրբեջանական ոստիկանությունը ճանապարհի այս հատվածում անցակետ էր հիմնել և սկսել էր կանգնեցնել իրանական համարներով բեռնատարները:

Գորիս-Կապան ճանապարհի այս հատվածում իրավիճակի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Խորհրդային Հայաստանի քարտեզներին՝ հայտարարելով, որ Հայաստանը չի նահանջի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր ռազմավարությունից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+