Ֆրանսիայի Բերժերակ քաղաքում (Դորդոնի շրջան) բացվել է հայ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը Դորդոնի հայ համայնքի հիմնադիր նախագահ Արթուր Գասպարյանինն է: Բացմանը ներկա էր նաև Բերժերակի քաղաքապետ Ջոնաթան Փրլոուդը:
«Խաչքարը նոր չէ՝ դեռ 2012 թվականին է այն Հայաստան է տեղափոխվել Ֆրանսիա, սակայն այս ողջ ընթացքում չենք կարողացել այդ խաչքարի պաշտոնական բացումն իրականացնել, միայն այս տարի՝ քաղաքապետ Ջոնաթան Փրլոուդի շնորհիվ, որոշում կայացվեց այն տեղադրել Արևելյան պողոտայի պուրակում, որպես Ցեղասպանության ու ընդհանրապես անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Այն Անկախության 30-ամյակին նվիրված լավագույն նվերն է Ֆրանսիայում բնակվող հայերիս»,- ասել է Արթուր Գասպարյանը՝ նշելով, որ սա Հայաստանից հեռու հայ մշակույթը ներկայացնելու յուրահատուկ դրսևորում է, որն առաջին անգամ է Դորդոնում ներկայացվում պաշտոնական մակարդակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







