Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:58

Մի խնդիր փորձում եք լուծել, որն առաջացնում է մի շարք այլ խնդիրներ. Թադևոս Ավետիսյանը՝ Ավանեսյանին

Համավարակի մեկնարկից ի վեր մենք կիրառել ենք ամենատարբեր գործիքակազմեր։ Սկզբում գնացինք լոքդաունի, բայց այնուհետև, որոշվեց գնալ հավասարակշռված սահմանափակումների այլ գործիքակազմի։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հանրային ծառայողների պարտադիր պատվաստումը նոր խնդիրներ չի առաջացնի։

«Բոլորիս հույսը, որ համավարակը կհաղթահարվի, դա պատվաստումն էր, որը կօգնի նվազեցնել վարակի տարածումը, կփրկի կյանքեր։  Մենք գնացինք այն ճանապարհով, որ մարդկանց հետ պետք է խոսել, կրթել, պետք է ցույց տալ ստատիստիկ տվյալներ, և այս ամիսների ընթացքում մենք շեշտակի փոխել ենք պատավաստում ցանկացողների թիվը՝ 10 տոկոսից հասցնելով մինչև 40 տոկոսի»,- հայտարերեց Ավանեսյանը։

Հարցի հեղինակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն արձագանքեց. «Այսպես ոտքի վրա կարգավորումներ, կարգաբերումներ անելով մի խնդիր փորձում ես լուծել՝ մի շարք խնդիրներ առաջացնելով։ Բազմաթիվ աշխատանքային վեճեր են լինելու դատարաններում, 30 հազար դրամը, որ պետք է վճարեն 2 թեստի համար։ 650 հազար աշխատողներ այսօր անհանգստացած են»։

Ավանեսյանը նշեց, որ հանրային առողջապահական անվտանգության համար մենք իրավասու ենք կիրառել նաև սահմանափակող միջոցառումներ։ «Դրանք այն բոլոր միջոցառումներն են, որոնք ներկայումս ձեռնարկվում են։ Դրանք բոլորն ունեն իրավական հիմքեր»։

Ըստ Ավանեսյանի՝ քաղաքացիների մտահոգությունները տեղին են, այդ պատճառով պետությունը հոգացել է բոլոր ծախսերը, որպեսզի քաղաքացիները գումար չվճարեն պատվաստման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+