Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:41
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Արագիլների աղտոտվածության արեալն ավելացել է 21%-ով, աղտոտված արագիլների քանակը՝ 16%-ով. NABU

2021թ. սեպտեմբերի 7-ին Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը Երևանի կենդանաբանական այգու հետ համատեղ իրականացնելու է Արարատյան դաշտից հավաքագրված աղտոտված փետրածածկով արագիլների մաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է NABU-ի հայաստանյան մասնաճյուղը: Բոլոր մաքրված արագիլները օղակավորվելու են և մեկ շաբաթ անց բաց են թողնվելու վայրի բնություն:

Բաց թողնվող երկու առանձնյակների վրա տեղադրվելու են արբանյակային տվիչներ՝ նրանց հետագիծն ուսումնասիրելու նպատակով: ԷկոԼուրի հետ զրույցում NABU-ի աշխատակիցը նշեց, որ թռչուններին մաքրելուց բացի շատ կարևոր է գտնել ու վերացնել աղտոտման բոլոր աղբյուրները, այլապես կատարված աշխատանքն ապարդյուն կլինի:

«Գլխավոր խնդիրն է պարզել, թե ինչից են արագիլներն աղտոտվում ու այդ աղտոտման աղբյուրը վերացնել, որպեսզի թռչուններն այլևս չկեղտոտվեն: Երբ իրենց մաքրում ենք ու բաց թողնում, իրենք կրկին կարող են աղտոտվել»,- նշեց նա: 

Նշենք, որ ամռան ընթացքում NABU-ն իրականացրել էր Սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքներ Արարատի և Արմավիրի մարզերում: Արարատի մարզում աղտոտված էին արագիլների գրեթե 60%-ը, Արմավիրի մարզում՝ 40%-ը: Ըստ NABU-ի՝ Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալը 2021թ. ավելացել է 21%-ով՝ 2020թ. համեմատությամբ, իսկ 2020թ. նկատմամբ 2021թ. աղտոտված արագիլների քանակն ավելացել է 16%-ով: Նշենք, որ աղտոտված արագիլների փետուրների և արագիլների բնադրման վայրերի մոտակա ջրաղբյուրներից նմուշառում են վերցվել և ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով:

Կազմակերպությունը մտադիր է համեմատել այդ հետազոտությունների արդյուքնները՝ աղտոտման աղբյուրների շրջանակը պարզելու համար: NABU-ից նաև հայտնեցին, որ աղտոտման հավանական աղբյուրների վերաբերյալ ունեն վարկածներ, սակայն նախքան հետազոտության արդյունքների հայտնի դառնալը չեն շտապում դրանք բարձրաձայնել: «Բացի այդ, աղտոտվածությունը կարող է մի քանի աղբյուրներից լինել… Բայց, բնականաբար, այս ամենը մարդու ներգործության հետևանք է: Մեր նպատակներից մեկն էլ կայանում է նրանում, որ լայն շրջանակներին բացատրենք, որ միայն մարդկանցով չէ աշխարհը: Մեր կողքին կա բնություն, կան կենդանիներ, կա էկոհամակարգ, որը պահպանել է պետք: Եթե մենք չենք հետևում մեր ջրահեռացման համակարգին, որը շատ վատ վիճակում է գտնվում, հետագայում դա տարբեր հիվանդություններ է առաջացնում, որոնք կանդրադառնան արագիլների և հետագայում նաև մարդկանց վրա: Արդեն իսկ անդրադառնում է: Ինչու է հիմա արագիլների խնդիրն այդքան կարևոր ու այդքան շատ շոշափվում, որովհետև իրենք ինդիկատոր են համարվում բնության մեջ, իրենք ցույց են տալիս, որ էկոլոգիական խնդիր կա այստեղ: Եվ այդ խնդիրը շտապ լուծել է պետք», -նշեցին NABU-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+