Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:52

Պատրաստ եմ ուղիղ երկխոսության՝ միջազգային գործընկերների միջնորդությամբ․ Փաշինյան

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ համանախագաները հանդես եկան հայտարարությամբ, որի հիմնական ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության թուլացմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը։ Այս մասին կառավարոության այսօրվա՝ օգոստոսի 12-ի նիստի ժամանակ իր բացման ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունում էր համանախագահների հայտարարությունը։ Նա նշեց, որ լիովին կիսում է համանախագահների հայտարարության տրամաբանությունը և կարծում է, որ անհրաժեշտություն կա նույնականացնելու սադրանքների գնացող, հրադադարի ռեժիմը խախտող կողմին և սահմանել պատժիչ գործողություններ։ Առանց միջազգային մոնիթորինգի գործարկման՝ այս ամենը պատկերացնել հնարավոր չէ։

Վարչապետը շեշտեց, որ միջազգային դիտորդական խմբերի ներգրավումն անհրաժեշտություն է։ Ու եթե ՀԱՊԿ դիտորդական խմբի համար դա ընդունելի չէ, ապա դիտորդական առաքելություն պետք է անցկացնի ԵԱՀԿ-ն։

«Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Թշնամանքի խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է։ Դա սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար»,- ասաց նա՝ նշելով, որ ԶՈւ-ն զարգացնելու և վերափոխելու Հայաստանի մտադրությունը ոչ թե ագրեսիա ստեղծելու, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար է։ Մենք տարածքներ նվաճելու նպատակներ չունենք։ Պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել օրակարգի շուրջ միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ըստ անհրաժեշտության նաև ուղիղ շփումների միջոցով։ Փաշինյանը շեշտեց, որ այս ամենը կքննարկվի կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի քննարկման ժամանակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+