Աննախադեպ տեղումների պատճառով լեռնային հեղեղներից անանցանելի էին դարձել Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր, Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և Աին ստորաբաժանումները օպերատիվորեն իրականացնում են մաքրման և հետևանքների վերացման աշխատանքներ։
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»,- նշել է Ալսանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







