ՌԴ Հարավային ռազմական օկրուգում օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացվեն։ Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում ուսումնամարտական առաջադրանքներ կկատարեն զորքերի բոլոր մասնագետները: Ներգրավված կլինեն բանակի, ռազմատրանսպորտային, գրոհային և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ուժերը, ինչպես նաև Սևծովյան նավատորմի և Կասպից նավատորմի ստորաբաժանումներն ու կազմավորումները:
Վարժանքները տեղի կունենան Աստրախանի և Ռոստովի շրջաններում, Ստավրոպոլում եւ Կուբանում, Ադիգեյում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, Ղրիմում, Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմական բազաներում: Ռազմական պատրաստության համատեղ միջոցառումներին մասնակցելու համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







