ԱՄՆ-ը B-52 Stratofortress ռմբակոծիչներ է ուղարկել Աֆղանստան «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ պայքարելու համար՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Ռազմական օդանավերի թվի մասին տեղեկություններ չկան: Նշվում է, որ ամերիկյան օդուժը ավիահարվածներ է հասցնում Կանդահարում, Հերատում և Լաշկարգախում:

Աֆղանստանում իրավիճակը սրվել է մայիսի 1-ից, երբ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել էին Աֆղանստանից զորքերի դուրսբերման գործընթացը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







