Եվրամիության կառավարությունները չորեքշաբթի պայմանավորվել են Հայաստանին և 10 այլ երկրների ավելացնել այն պետությունների ցուցակում, որոնց քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել, փոխանցում է Daily Mail-ը։
ԵՄ անդամ 27 երկրների ներկայացուցիչներն իրենց համաձայնությունն են տվել որոշմանը, որը ուժի մեջ կմտնի վաղվանից: Նշվում է, որ ԵՄ նախկին անդամ Մեծ Բրիտանիան, որտեղ շատ է տարածված կորոնավիրուսի «Դելտա» շտամը, չկա այդ երկրների ցուցակում։
Հայաստանից բացի՝ ցանկում ներառված են նաև Կանադան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Կատարը և Սաուդյան Արաբիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







