Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:16

Առաջիկա օրերին դատախազությունը հանդիպում կկազմակերպի գերեվարվածների հարազատների հետ

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում մեկնարկած դատավարական գործընթացը հերթական ապօրինությունն է, որն ի ցույց աշխարհի ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հարցի հետ կապված այսօր քննարկում ենք ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ով օրերս է վերադարձել Ռուսաստանից։

Պրն. Դավթյանն իր ռուս գործընկերոջ ՝ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ գերեվարված մեր հայրենակիցների հարցը ևս քննարկել է։ Գլխավոր դատախազը փոխանցեց, որ առաջիկա օրերին դատախազության կողմից հանդիպում կկազմակերպվի գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ՝ հուզող որոշ հարցերի պարզաբանում տալու համար։

Չնայած այն հանգամանքին, որ նախորդող օրերին Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է և նշել է այս գործընթացի խայտառակ էությունը, հարկ եմ համարում տեղեկացնել, որ, որպես Ազգային ժողովի պատգամավոր, նախորդող օրերին դիմել եմ մի քանի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ խնդրելով իրականացնել վերահսկողություն այս գործընթացի նկատմամբ:

Եւս մեկ անգամ արձանագրենք, որ նմանօրինակ վարքագծով Ադրբեջանը ձգձգում է և փորձում է արդարացում գտնել, որի հիմքով էլ հայ գերեվարված անձանց վերադարձը չի իրականացնում»,- գրել է Բաղդասարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+