Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:43

Սատարում ենք գերիների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը․ ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտե

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն պաշտպանում և սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ՝ 2021թ. ապրիլի 28-ի հայտարարությունը: Այս մասին հայտարարություն են տարածել Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամները։  

«Այդ հայտարարության մեջ ԵՄ-ն ընդգծում է 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի ամրագրումը և կրկնում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու կողմերի միջև վստահություն կառուցելու և կայուն խաղաղության հասնելու համար:

Հայտարարությանը համահունչ՝ մենք ողջունում ենք մինչ այժմ գրանցված դրական, բայց սահմանափակ արդյունքները՝ կապված գերիների ազատ արձակման, մարդկային մասունքների փոխանցման եւ հումանիտար օգնության տրամադրման հետ: Ինչպես խորհուրդ է տալիս ԵՄ-ն, մենք եւս վճռականորեն պաշտպանում ենք այն դիրքորոշումը, որ երկու կողմերն էլ պետք է զերծ մնան թշնամական եւ վիրավորական հռետորաբանությունից, մնացած բոլոր ռազմագերիներին եւ անազատության մեջ պահվող անձանց պետք է թույլ տրվի վերադառնալ իրենց տները, եւ խրախուսում ենք համատեղ ջանքերի գործադրումը, ընդլայնված համագործակցությունն ու թափանցիկությունը հակամարտության տարածքից ականների եւ այլ պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ անվտանգ հեռացման համար՝ խուսափելով նոր զոհերից:

Մենք դրական ենք գնահատում նաեւ ԵՄ հայտարարության երրորդ կետը, որում շեշտվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կատարել դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցառումները։ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն բարձր է գնահատում ԵՄ-ի հանձնառությունը` ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության եւ հարգալից երկխոսության հաստատմանը: ԵՄ-ի այսպիսի հստակ եւ հակիրճ հաղորդակցությունը եւ մարդու իրավունքների ոտնահարումներին արագ արձագանքը ճանապարհ են բացում ավելի խորը եւ ամուր գործընկերության համար:

Ամփոփելով, կցանկանայինք հիշեցնել բոլոր կողմերին և շեշտել այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման կարեւորությունը` թափանցիկություն, ինչպես նաեւ ձեռնարկված միջոցառումների պատշաճ իրականացում եւ վերահսկողություն ապահովելու համար: Հուսով ենք, որ ԵՄ-ի այս հայտարարությունը դրական եւ խաղաղ զարգացումներ կբերի տարածաշրջանին, որպեսզի բոլոր մարդիկ, անկախ իրենց բնակության վայրից, այժմ կարողանան իրենց ապահով զգալ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+