Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը հետ է վերադարձրել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:
Նշենք, որ հայցադիմումը վերաբերում է իրավունքի ուժով ընդունված ՀՀ նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրին, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ։ Օնիկ Գասպարյանը դատարանից պահանջել էր առոչինչ ճանաչել հրամանագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







