Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Վահե Եղիկյանը առաջին անգամ բեկորային վնասվածք ստանալուց հետո հրաժարվել է տեղափոխվել հոսպիտալ և շարունակել է մարտը՝ ապահովելով ընկերների նահանջը։
«Տղաներն ասում են, որ ոտքը հազիվ էր քարշ տալիս, բայց նորից բարձրացել է դիրքեր՝ թեպետ ընկերները շատ են համոզում, որ չբարձրանա։ Վերջում, երբ իրենց գլխին ականանետերի և գրադի անձրև է տեղացել, նահանջի հրաման են ստացել։ Ու որոշում են ասպետական քայլ անել, չգրված օրենք՝ երկու դիրքի ավագ՝ մեկը Վահեն և իրենց լեյտենանտը, մնալով այդ դիրքում, նահանջ են ապահովում մյուսների համար։ Հետո, երբ հերթը հասնում է իրենց նահանջին, բնականաբար, Վահեի ոտքը թույլ չի տալիս նորմալ վազել, և այդ ժամանակ արկ է պայթում։ Տղաներից մեկը կանտուզիա է ստանում, մյուսը՝ բեկորային վնասվածքներ։ Մինչև իրենք ուշքի են գալիս, տղաս արնաքամ է լինում և ճանապարհին մահանում է։ Վահեին տեղափոխել են Ջաբրայիլի գնդի հրամանատարի մեքենայով։ Գնդի հրամանատարը չկար, վարորդը չկար, մեքենան էլ չոլում գցած էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վահե Եղիկյանի հայրը՝ Արթուր Եղիկյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







