ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ծրագիրը ներառում է՝
- 14-օրյա ճամբարային ծրագիր,
- հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
- հայրենագիտության դասընթացներ,
- ազգային երգ ու պարի դասընթացներ,
- ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ,
- հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
- մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք՝
- նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին,
- իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը,
- իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն և ապահովելու են COVID-19 բացասական թեստի առկայություն՝ առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ:
2021 թվականին «Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվելու է հունիսի 21-ից օգոստոսի 14-ը՝ 4 փուլով:
Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է յուրաքանչյուր փուլի մեկնարկից մեկ շաբաթ առաջ:
Ծրագրի մասնակցության կամ մերժման ծանուցումը մասնակիցը կստանա հայտն ուղարկելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







