Երևանի և Եկատերինբուրգի միջև «Արմենիա» ավիաընկերության չարտերային չվերթները կգործարկվեն փետրվարի 9-ից: Այս մասին հայտնում է Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը։
Չարթերային թռիչքների ժամանակացույցը՝
- 2021 թ. փետրվարի 09-ին (ժամը 18:00-ին)
Երևան-Եկատերինբուրգ - 2021թ. փետրվարի 09 (Ժամը 23:30-ին)
Եկատերինբուրգ-Երևան - 2021 թ. փետրվարի 18-ին (ժամը 20: 00-ին)
Երևան-Եկատերինբուրգ - 2021թ. փետրվարի 19 (ժամը 01: 30-ին)
Եկատերինբուրգ-Երևան։
Հիշեցնում ենք, որ Հայաստանի քաղաքացիները 2021թ. փետրվարի 1-ից կկարողանան մեկնել ՌԴ տարածք։ Պարտադիր կլինի թռիչքից առնվազն 72 ժամ առաջ իրականացված կորոնավիրուսի թեստի առկայությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







