Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:09

Թուրքիայում ՌԴ դեսպանությունն արձագանքել է ռուս զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել հունվարի 24-ին Ստամբուլում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ պատահած միջադեպի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեսպանությունը, դիմելով Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիներին, ընդգծել է անձնական անվտանգային միջոցառումների կարևորությունը, ինչպես նաև կոչ արել՝ սպառնալիքի դեպքում դիմել ոստիկանություն:

«Զբոսաշրջիկներին կոչ ենք անում կապեր չհաստատել կասկածելի անձանց հետ, հեռու մնալ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանցից, խուսափել ցույցերի և ակցիաների վայր այցելելուց և, հատկապես, երեկոյան և գիշերային ժամերին հեռու մնալ ոչ մարդաշատ փողոցներից»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել էր ՌԴ երեք քաղաքացիների՝ երկու տղամարդու ու մեկ կնոջ վրա։ Հարձակման հետևանքով ռուսաստանցիները վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Չարագործն արդեն ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, որ նա տառապում է հոգեկան խանգարմամբ և նախկինում գործած 26 հանցանքների պատճառով բազմիցս դատվել է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+