Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:07

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 19-ի դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցի մասին տարածված տեղեկությունները:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Yerevan today» լրատվական կայքը, վկայակոչելով «Dejavu» տելեգրամյան ալիքին ու վերջինիս՝ «դատախազությանը մոտ կանգնած աղբյուրին», մտացածին հերյուրանքներ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, իբր, հոգեվիճակի և դրանով պայմանավորված՝ նրա ու ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ վարչապետի միջև, իբր, կայացած զրույցի վերաբերյալ, ինչը տարածվել է նաև այլ լրատվամիջոցներով:

Հրապարակման բովանդակությունը հեքիաթասացության չհաջողված փորձ է, հակառակ դեպքում «տեղեկատվության սեփական աղբյուրը» չպետք է զլանար նաև նշելու թե ով կամ ովքեր են ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում իբրև թե կայացած դրամատիկ առանձնազրույցը սղագրողները:

Այս առումով դժվար չէ հասկանալ, թե ինչու է ոմանց հետաքրքրում միայն փող ուզելու, գրդոն անելու երևույթը՝ այդ չափանիշով այլոց մասին դատողություններ անելու համար։ Սահմանափակվում ենք ընդամենը արձանագրելով, որ ակնհայտ կազմակերպված այս անորակ կեղծիքը նախորդ օրը դատական նիստերի դահլիճում իրականացված սադրանքի, գործով մեղադրողների նկատմամբ վերջին շրջանում ակտիվացած քարոզչական, բարոյահոգեբանական անպտուղ ճնշումների գործադրման տրամաբանական, բայց անթույլատրելի շարունակությունն է:

Իսկ դատական նիստի կապակցությամբ գլխավոր դատախազի տեղակալի հոգեվիճակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար խորհուրդ է տրվում նորից, ցանկալի է՝ մի քանի անգամ, դիտել միջադեպի տեսանյութը»,- նշված է հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+