Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Զ.Օ.-ն իր վարած «Պաջերո» ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր խորությամբ ընկել է ձորը՝ արգելափակվել ձյան շերտի մեջ:
Փրկարարական ու տեխնիկական հատուկ միջոցներով Արցախի փրկարարները տուժածներին հանել են ձորից:
Վարորդը և ուղևորներ՝ 1995 թվ. ծնված Ն.Օ.-ն և Ստեփանակերտի բնակչուհի, 2001 թ. ծնված Ա.Ա.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: Նրանց վիճակը բավարար է», -նշված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







