Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:05

Հայաստան ժամանակավորապես ժամանած արցախցիները ստանում են անհրաժեշտ սոցիալական աջակցություն

Լայնածավալ մարտական գործողությունների պատճառով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին ցուցաբերվում է սոցիալական բոլոր անհրաժեշտ աջակցությունը, մասնավորապես՝ կացարան, սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Խնդիրների խորքային ուսումնասիրությունը շարունակվում է, սակայն առաջնային է բնակարանի, սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների տրամադրումը։ Մենք համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ և աշխատում ենք համակարգված կազմակերպել աշխատանքը։ Օգնել ցանկացողները շատ են՝ տարբեր ոլորտների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, կամավորներ։ Մենք փորձում ենք այնպես անել, որ օգնենք բոլորին», — ասել է Բաթոյանը։

Նրա խոսքով՝ սննդամթերքի եւ այլ ծախսերի ապահովման հարցը լուծվում է նաեւ պետական միջոցների հաշվին, մարզպետարաններին այդ նպատակով որոշակի միջոցներ են տրամադրվել: Սակայն դա, բնականաբար, բավարար չէ, և, ըստ Բատոյանի, դեռևս զգացվում է հավելյալ օգնության անհրաժեշտությունը։

«Մեր գործընկերները՝ հիմնականում մասնավոր հատվածը, աշխատում են այդ ուղղությամբ։ Ներկայումս մենք փորձում ենք համակարգել արդեն առկա ռեսուրսները», — հավելել է նա։

Ինչ վերաբերում է թոշակառուներին, կենսաթոշակ ստանալու հարցին, ապա, ըստ նախարարի, այդ խնդիրն արդեն լուծված է, քաղաքացիները կարող են իրենց թոշակները ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ճանապարհով:

«Բացի այդ, մենք լուծել ենք նոր հայտարարություններ ներկայացնելու հարցը։ Այսինքն՝ եթե քաղաքացին միայն թոշակի է գնում կամ վերահաշվարկի կարիք ունի, ապա նա հանգիստ կարող է դա անել Հայաստանի տարածքում։ Դրա համար նա պետք է դիմի սոցիալական ապահովության ծառայության տարածքային գրասենյակ», — նշել է Բատոյանը։

Արցախի բնակիչների հաշմանդամության նպաստը երկարացվել է 6 ամսով, այն նույնպես կարելի է անարգել ստանալ Հայաստանի տարածքում։

Անհրաժեշտ օգնություն, սայլակներ և այլն ստանալու հետ կապված հարցերով քաղաքացիները պետք է դիմեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Նախարարի խոսքով ՝ պետության հոգածության ներքո գտնվող երեխաներն և ծերերը Հայաստան են տեղափոխել դեռևս պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում։ Բաթոյանը նշել է, որ թեժ գծի միջոցով, բացի մնացածից, այդ անձանց տրամադրվում է նաև հոգեբանի անհրաժեշտ խորհրդատվություն: Ծառայությունն աշխատում է ամեն օր ժամը 09:00-ից 21:00 — ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ 

Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:

Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:

Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+