Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:10

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի, ևս 2-ի մասին տվյալները ճշտվում են․ ՔԿ ներկայացուցիչ

ՔԿ տվյալներով՝ դեռևս սեպտեմբերի սկզբին Ադրբեջանական զինված ուժերին պատերազմի պատրաստվելու կոնկրետ հրաման է տրվել, իսկ արդեն սեպտեմբերի կեսին լայնամասշտաբ զորահավաք իրականացվել։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՔԿ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և հավելել․
«Սա վկայում է այն մասին, որ ադրբեջանական ագրեսիան նախապես մտածված ու պլանավորված է եղել։ Սեպտեմբերի 26-ին հակառակորդի մարտական տեխնիկան տեղակայվել է արցախ-ադրբեջանական շփման գծում, իսկ սահմանամերձ գյուղերի քաղաքացիական տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային կայաններ»։

Ըստ ՔԿ պաշտոնյայի հայտնած տեղեկության՝ սույն թվականի Սեպտեմբերի 28-ից մինչ այսօր Ադրբեջանի Զինված ուժերն, օգտվելով պատերազմ վարելու արգելված մեթոդներից, չտարբերելով քաղաքացիական անձանց զինվորականներից, համակարգված, կանխամտածված, նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խոր թիկունքում գտնվող ու պատերազմական գործողություններին չմասնակցող 16 խաղաղ բնակավայրեր՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք, Գեղամասար համայնք, Սոթք, Կութ, Նորաբակ, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիկ համայնքներ, Կոտայքի մարզի Կապուտան, Կոտայք համայնք, Սյունիքի մարզի Գորիս և Կապան, Տավուշի Այգեպար համայնք, Վայոց Ձորի Կեչուտ բնակավայր։

Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի․

«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասաց ՔԿ ներկայացուցիչը և հավելեց, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+