Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:05

Կամավորներն ու զորակոչվածները կպահպանեն աշխատատեղերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Իմ քայլը»  խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում  և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  կամավորներն ու զորակոչվածները կպահպանեն աշխատատեղերը։

Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն ստիպել է վերանայել աշխատանքային  օրենսգիրքը՝ կատարելով լրացումներ և փոփոխություններ։

Այդ  փոփոխություններով զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս, ինչպես նաև կամավորական հիմուքնով երկրի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս՝ աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը։

Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակում երկրի առջեւ ծառացող հնարավոր ֆինանսական դժվարությունները, արձակուրդից հետ կանչված աշխատողին հետագայում արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրելու դեպքում այդ օրերի համար վճարում չի իրականացվում:

Նախագծի զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝  օրենքի ընդունմամբ առաջարկվում է հստակ սահմանել  ռազմական հավաքներին մասնակցելու կամ զորակոչվելու դեպքում աշխատողի աշխատատեղի և  ստաժի պահպանման երաշխիքը, ինչպես նաև նախատեսել աշխատանքի վարձատրության հավելյալ հնարավորություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

Հայտարարվել է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի պահեստազորում հաշվառված մինչև 55 տարեկան  քաղաքացիների զորահավաքային զորակոչ, ինչպես նաև պահեստազորայինների զորահավաքային զորակոչ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+