ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անհեթեթություն է որակել Բաքվի հայտարարությունն այն մասին, որ երկրում քուրդ զինյալներ կան։
Ավելի վաղ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ իբր հայտնաբերել է զինյալների ռադիոկապը, որոնք մասնակցում են Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Պնդումները, թե երկրում ինչ-որ կուսակցության պատկանող քուրդ զինյալներ կան, բացարձակ սուտ է։ Թող մեկը գոնե մեկ մարդու ցույց տա,- ասել է ՀՀ նախագահը՝ ռուսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







