Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:14

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները միացել են ցուցարարներին

Ազգային ժողովի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին միացել են նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, քարտուղար Գևորգ Գորգիսյանը և պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պատգամավորները ելույթ են ունեցել և նշել, որ Արայիկ Հարությունյանը քանդում է իր պատասխանատվության ներքո գտնվող ոլորտները և նոր լուծումներ չի առաջարկում։

«Հարցապնդումը քննարկվել է նախորդ իշխանություններից ժառանգված ձևաչափով և ակնհայտ է, որ իշխանական մեծամասնությունը պաշտպանում է կրթության նախարարին և վաղը դեմ է քվերակելու և տապալելու է մեր նախաձեռնությունը»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում ամենաշատ խնդիրներ առաջացրած նախարարն է և կանգանած է կրթության ոլորտի զարգացման ճանապարհին։

Ելույթներից հետո պատգամավորները վերադարձել են Ազգային ժողով՝ կառավարության հետ հարց ու պատասխանին մասնակցելու։

Նշենք, որ Ազգային ժողովում վաղը տեղի է ունենալու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շուրջ քվեարկությունը։

Նշենք, որ ամիսներ առաջ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն և բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց և փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն, նրանք չեն համոզվել, և այսօր՝ սեպտեմբերի 16-ին բողոքի ակցիա են  նախաձեռնել Ազգային ժողովում։  Խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ էին ներս բերել ԱԺ նիստերի դահլիճ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+