Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:11

Ռուսական 102-րդ ռազմաբազայի սպառազինությունը կարդիականացվի. զինծառայողների թիվը չի փոփոխվի

Ռուսական 102 — րդ ռազմաբազան տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխավորն է և առանցքային դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության կողմից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ դեր ունի բազան Հայաստանի անվտանգության և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Միևնույն ժամանակ նշվում է, որ, բազայի անձնակազմը հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ մշտապես կատարելագործում է ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդելու ձևերն ու մեթոդները:

Դեսպանատունը հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների՝ 2020 թվականի մայիսի 26-ի նիստին: Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը նպաստում է Անդրկովկասում խաղաղության պահպանմանը։

«Միավորման զարգացման հիմնական հեռանկարային ուղղությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների արդիականացումն ու վերազինումն է, ինչը գրեթե երկու անգամ կմեծացնի բազայի մարտական ներուժը։ Այդ գործընթացը կշարունակվի, սակայն զինծառայողների թվաքանակը կմնա անփոփոխ», — ասված է մեկնաբանության մեջ։

Պատասխանելով հնարավոր արտատարածաշրջանային սպառնալիքների տեսանկյունից ռազմակայանի նշանակության մասին հարցին՝ դեսպանատան մամուլի ծառայությունից նշել են, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն 2019 թվականի հոկտեմբերին 102-րդ ռազմակայանի տեսչության արդյունքներով հայտարարել է, որ ռազմակայանը Կովկասում կայունության երաշխավորն է, որը կարող է ՀՀ ԶՈՒ հետ համատեղ դիմակայել անվտանգության ցանկացած սպառնալիքների և մարտահրավերների: «Դրա հետ դժվար է չհամաձայնել», — ասվում է մեկնաբանության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+