Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44271-ի:
Սեպտեմբերի 3-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 38855 է, մեկ օրում առողջացել է 224 պացիենտ, փաստացի բուժվում է 4258-ը, գրանցվել է մահվան 887 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 271 են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







