Նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձառնության շնորհիվ Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների աշակերտներն ավելի կամրացնեն ինչպես Հայրենիք-Սփյուռք կամուրջը, այնպես էլ արևելահայերենի ու արևմտահայերենի կապը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը՝ տեղադրելով տեսանյութ։
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցը և Շիրակի մարզի Գյումրու ակադեմիական վարժարանը կհամագործակցեն Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի հետ։
Քուվեյթի ազգային վարժարանը և Երևանի Հակոբ Օշականի անվան դպրոցն արդեն իսկ քույր դպրոցներ են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







