Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:11

Ուրուգվայի եւ Արգենտինայի քաղաքական ղեկավարները զորակցում են Հայաստանին

Prensaarmenia.com-ը գրում է, որ Ուրուգվայի Լայն Ճակատ (Ձախ-առաջադիմական ուժերի համախմբում, ընդդիմություն) կուսակցությունը հրապարակային հաղորդագրությամբ դատապարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական հարձակումը և արտահայտեց իր «մերժումը թուրքական կառավարութան այն հայտարարությունների, որոնք զորակցում են Ադրբեջանի հարձակումին»: Լայն Ճակատը հուլիս 17-ին հրապարակած իր այս հաղորդագրությամբ դիրք է հաստատել ի նպաստ Հայաստանին:

Լայն Ճակատի ղեկավարներից խորհրդարանական Լիլիամ Քեշիշյանը հարցը բարձրացրեց երկրի օրենսդիր ժողովում:

«Խորհրդարանի նիստին ես խոր մտահոգություն արտահայտեցի հուլիս 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրագործած զինվորական գործողությունների համար: Այս հարձակումները ժխտում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները և անկայունություն են առաջացնում տարածաշրջանում»,-ասաց Քեշիշյանը:

Արգենտինայի նախկին արտաքին գործերի նախարար Խորխե Թաիանան իր հերթին Բուենոս Այրեսի «ԱՐՄԵՆԻԱ» թերթին ասաց. «Խոր մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի վրա տեղի ունեցող բախումներին, որոնք մարդկային կորուստների պատճառ են դարձել: Արգենտինան զորավիգ է Մինսկի Խմբի միջնորդական գործընթացի՝ հարցին խաղաղ լուծում տալու համար Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության սկզբունքների համաձայն»:

Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի Ֆորումը ևս հրապարակեց հայտարարություն.
«Մերժելով և խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած զինյալ հարձակումը՝ պահանջում ենք հայ ժողովուրդի դեմ գործադրված բռնության անմիջական դադարեցումը և կոչ ենք ուղղում ամբողջական հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ:

Խոր մտահոգությամբ զգուշացնում ենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ լայնածավալ զինվորական գործողությունները կարող են մագլցում արձանագրել և վերածվել տարածաշրջանային պայթյունի: Կասկածից դուրս է, որ ադրբեջանական հարձակումը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության նպատակադրող միջազգային հանրության ջանքերին»:
Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պարագվայում և Պերուում Հայաստանի Հանրապետության դեսպան Եսթեր Մկրտումյանը խոսելով տագնապի մասին՝ ուշադրություն հրավիրեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած զորակցության և Թուրքիայի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարություններին:

«Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ պետք է ռմբակոծեն Հայաստանի ատոմակայանը, ինչն իր անդրադարձը կունենա ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի վրա, քանի որ ատոմակայանը Նախիջևանի սահմանից հեռու է 70 կիլոմետրով և մոտ հենց նույն Թուրքիային»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+