Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:11

Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին

RT-ի և «Россия сегодня» -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամ-ալիքում քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին:

Գրառման մեջ նա ընդգծել է, որ դիմում է «հայկական իշխանություններին»։ «Ի պատասխան երկարամյա բարության և պաշտպանության, որը դուք ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։

Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով Դուք բանտարկեցիք Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։ Հատուկ, ցուցադրաբար նստեցրեցիք՝ թքելով ուղիղ «ռուս ընկերների» դեմքին։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է», — գրել է նա ։

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը հեղեղել են հակառուսական ՀԿ-ներով, որոնք երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: «Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է», — ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ երկրի իշխանությունները արտաքսել են ռուսաստանահայ գործարարներին։ «Դուք չեք ցանկանում, որ Ձեր մոտ Ռուսաստանի հետ կապված որևէ բան լինի, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։

Ձեր մեդիան և սոցցանցերը ամեն ժամ քննադատում են Ռուսաստանին, Պուտինին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են Պուտինին՝ հատկապես ռուսահայերին (օրինակ ՝ ինձ) ։ Դուք դժբախտ, առանց այդ էլ անհետացող հայ ժողովրդին բաժանեցիք ռուսահայերի  և «ներկաների»՝ նրանց, ովքեր պաշտպանում են ձեր այսրոպեական իշխանությունը, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։

Իսկ հիմա, երբ Ձեր սահմանին պատերազմ է, երբ Ձեր վարչակարգի գոյությունը վտանգված է, երբ աշխարհասփյուռ հայերն արդեն տեսնում են մեր նախնիներին կոտորած ծուռ դանակներով ենիչերի ուրվականներին, Դուք հիշում եք, որ Ռուսաստանը կրկին պետք է ձեզ փրկի։

Արդյոք դա Հայաստանի ներքին գործը չէ»- ասվում է գրառման մեջ ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+