Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:07

Զբոսաշրջության ոլորտը համավարակից ամենաշատն է տուժել. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Մինչ հանդիպման բուն թեմաներին անցնելը նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է մեր երկրի հյուսիսարևելյան սահմանի՝ Տավուշի հատվածում ստեղծված իրավիճակին: Նախագահը նշել է, որ ներկայիս համավարակային պայմաններում Ադրբեջանը դիմել է անտրամաբանական ու անմարդկային քայլերի: Նախագահ Սարգսյանը վերստին հավաստիացրել է, որ հայկական բանակը, նախահարձակ չլինելով, թելադրողի դիրքերից լիովին վերահսկում է իրավիճակը: «Մեր բոլոր մտքերը և աղոթքները մեր մարտիկների և նրանց ընտանիքների հետ են»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ ևս մեկ անգամ իր ցավակցությունը հայտնելով մեր զոհված հերոսների ընտանիքներին և ապաքինում մաղթելով վիրավորներին:

Զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտը ներկայացնող ընկերությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել քննարկման հնարավորություն համար՝ նշելով, որ այս ոլորտը համավարակից ամենաշատն է տուժել, և բարձրաձայնել են մի շարք խնդիրներ: Նրանք մասնավորապես խոսել են ոլորտի վրա համավարակի ազդեցության, պետական աջակցության և հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտության, մեր երկրի համար հեռանկարային և ներուժ ունեցող այս բնագավառի հետագա զարգացումը չվտանգելու կարևորության մասին՝ այս համատեքստում մասնավորապես խիստ կարևորելով մասնագետ կադրերի պահպանման խնդիրը: Նրանք անդրադարձել են նաև ոլորտի վերականգնման կանխատեսումներին և դրա խթանմանն ուղղված հնարավոր լուծումներին:

Զբոսաշրջության ոլորտը համարելով մեր երկրի հեռանկարային ուղղություններից մեկը և արձագանքելով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ համավարակից հետո մարդիկ սկսելու են աշխարհը նորովի տեսնել, նորովի բացահայտել, և այդ նոր աշխարհում նոր մրցակցություն է լինելու, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Ուստի կարևոր է լինելու այսօրվանից մտածել զբոսաշրջության զարգացման ռազմավարության, երկրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված քայլերի, երկրի բրենդինգի և մարքենթինգի մասին:

Հանրապետության նախագահը նշել է, որ դեռ անցյալ տարի իր առաջարկով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին զեկույց էր պատրաստել: Այս տարի, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ զեկույցում հավելում է կատարվել, նշվել են այն ուղղությունները, որոնք համավարակային և հետհամավարակային շրջանում կարևոր են լինելու երկրի զարգացման համար:

Նախագահի խոսքով՝ զեկույցում արձանագրվել են շատ պարզ, բայց կարևոր քայլեր, որոնցից են, օրինակ, ուշադրությունը գյուղատնտեսությանը, որը կապված է պարենի անվտանգության հետ, էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը՝ էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային առողջապահություն և այլն: Առաջարկվել է նաև արագ արձագանքման խումբ ստեղծել, որը կներկայացնի Հայաստանը դրսում և, միաժամանակ, ներսում կաջակցի ներդրողներին, նրա գործունեության մի մասը կարող է ուղղված լինել զբոսաշրջությանն ու մարքեթինգին. «Թե՛ ընդհանուր, թե՛ հայկական զբոսաշրջությունը կարող է նպաստել, որ մարդիկ կապվեն մեր երկրի հետ, որ մարդիկ ներդրում անեն այստեղ: Հետևաբար, մարքեթինգի իմաստով անելիք ունենք: Սա գաղափար է, որը կիսում ենք UNCTAD-ի հետ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+