Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:07

Մայք Փոմփեոն Բաքվին ու Երևանին կոչ է արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ կայացած ճեպազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը սահմանին, վերականգնել բանակցություններն ու դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում է «РИА новости»-ին:

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությունից, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել բովանդակային երկխոսությունը և դադարեցնել կրակը՝ Մինսկի խմբի հետ բանակցությունները սկսելու համար, որպես համանախագահների», — ասել է Փոմփեոն։

Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները նույնպես անդրադարձել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին հուլիսի 12-14-ը տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով երկու կողմից առնվազն 16 մարդ է զոհվել։

«Ֆրանսիան դատապարտում է ռազմական ընդհարումները, որ տեղի են ունենում կիրակի օրվանից Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, ու հանգեցրել են մարդկային զոհերի։ Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և վերականգնել երկխոսությունը լարվածությունից խուսափելու համար։ Հանդիսանալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերների հետ հաստատում է իր հանձնառությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջազգային նորմերին համապատասխան», — նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում։

Փարիզում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը երեկ հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։ Բաքուն պնդում է, թե հուլիսի 14-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայկական երիտասարդական կազմակերպությունների բողոքի ակցիան բռնություն էր, որը խախտել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվեցիան։

Մինսկի խմբի երրորդ համանախագահ Ռուսաստանը ևս կողմերին զսպածության ու հրադադարի կոչ է արել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+