Կառուցենք Հայաստանը նորովի․ Կապանում և Սիսիանում իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կապանում նորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի շրջանակներում նորոգվում են 26 շենքի տանիքներ, իսկ արժեքը կազմում է 212․4 մլն դրամ։
Սիսիան համայնքում ասֆալտապատվում են համայնքի փողոցները, կառուցվում են լուսավորության համակարգեր։ Ծրագրի արժեքը կազմում է 153,6 մլն դոլար։
Բարեկագրվում է Կարեն Դեմիրճյանի անվան այգին, 5 բնակավայրեր համալրվել են գյուղատնտեսական մեքենասարքավորումներով։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2692307837756261
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







