Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:37

Պարետի նոր որոշումը՝ ՀՀ մուտք գործելիս կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

Պարետ Տիգրան Ավինյանը  նոր որոշում է ստորագրել և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշման մեջ։

Ուժը կորցրած է ճանաչվել որոշման այն կետը, որով նախատեսվում էր ապահովել ՀՀ ժամանող անձանց տվյալների ամրագրումը ԱՐՄԵԴ համակարգի միջոցով ՀՀ ԱՆ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ բոլոր սահմանային կետերին կից ժամանման սրահում հատուկ նախատեսված վայրերում։

Հհամաձայն փոփոխությունների՝ պետք է ապահովել սահմանային ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից ՀՀ ժամանող անձանց հատուկ բժշկական զննությունը՝ այդ թվում հեռահար ջերմաչափումը, արտաքին զննությունը, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացումը, և վերջիններիս անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակների տրամադրումը ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում։ Ձեռնոցների տրամադրման վերաբերյալ պահանջը հանվել է որոշման այս կետից։

Ուժը կորցրել է նաև որոշման  կետը, որը սահմանում էր՝ ապահովել ՀՀ ժամանող անձանց տեղափոխումը ՀՀ սահմանային հսկիչ կետերից սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես նշված ինքամեկուսացման վայր և վերջինիս գրանցումը StayHome հավելվածով՝ հապատասխան տրանսպորտային ընկերության և ուղեկցողների միջոցով։

Այս նոր որոշմամբ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին հանձնարարվել է հասցեական քարտերը տրամադրել ՀՀ օդային սահմանով ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև ապահովել սույն որոշման 3-րդ հավելվածով հաստատված ձևաչափերի լրացումը։

Որոշմամբ հաստատվել են նաև հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հասցեական քարտերի ձևերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+