Հուլիսի 3-ին Ռուսաստանի քաղաքացիների համար կկայանա Երևան-Մոսկվա չվերթ ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
«NGT930 Երևան-Մոսկվա չվերթը կկայանա հուլիսի 3-ին` տեղական ժամանակով ժամը 07:00-ին», — գրված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Չվերթը կլինի միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների և քաղաքների բնակիչների համար։ Այն բաց կլինի Մոսկվայի, Մորդովիայի Հանրապետության, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Նիժնի Նովգորոդի, Ուլյանովսկի, Կալինինգրադի, Մուրմանսկի մարզերի բնակիչների համար։
Ռուսաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները պետք է գրանցվեն հետևյալ հասցեով` gosuslugi.ru։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







