Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կորոնավիրուսից մահացել է Մարտունու անձնագրային բաժնի պետը Սարիբեկ Մաթևոսյանը։
«Այսօր խորը վշտով տեղեկացա որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնավիրուսը։ Իրանից կյանք էր հոսում, ուրախություն, ընկերություն, ջերմություն։
Սարո ջան, մեծատառով մարդ ու ընկեր, հանգչիր խաղաղությամբ»։
Նշենք, որ Մարտունու անձնագրային բաժնի պետը Սարիբեկ Մաթևոսյանն էր, ով նախորդ տարի սրտի վիրահատության էր ենթարկվել։ Նա 48 տարեկան էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







